Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Շնչառական համակարգ

Ազատվում ենք հազից. nairimed.com

Ազատվում ենք հազից. nairimed.com

Հազն ուղեկցում է բազմաթիվ հիվանդություններին: Այն կարող է աննշան լինել: Այս դեպքում հիվանդը միայն թեթև հազ է ունենում: Կամ, ընդհակառակը, հազը կարող է լինել տանջող, որին ուղեկցում են առատ արցունքահոսությունը և ուժեղ ցավը` կրծքավանդակում: Սրանք հազի տարբեր տեսակներ են, որոնցից յուրաքանչյուրի դեպքում պետք է ճիշտ պայքարել: Եվ այսպես, ինչպե՞ս բուժել հազը, ինչի՞ վրա ուշադրություն դարձնել` ճիշտ բուժում ընտրելիս:  

Հազ՝ բազմադեմ և դաժան
Հազը, տարածվածության պատճառով, միշտ հասարակ գործընթաց է թվում: Սակայն վերջինիս առաջացման համար օրգանիզմում պետք է գործարկվի համապատասխան մեխանիզմը:

Սկզբում շնչական ուղիները գրգռվում են, ինչին կարող են նպաստել ամենատարբեր պատճառները.

  • ախտածին մանրէները,
  • փոշին,
  • սննդի կտորները,
  • քիմիական նյութերը,
  • քթային անցուղիների լորձը,
  • կոկորդի, շնչափողի, ձայնալարերի զարգացման արատները,
  • ԱՍՈՒ որոշ հիվանդությունները,
  • չոր կամ սառը օդը։


Շնչուղիներում տեղակայված են հազային ռեցեպտորներ։ Ախտաբանական գործընթացների առաջացման դեպքում, ուղեղն անմիջապես ազդակներ է ստանում։

Հազային կենտրոնը, ստանալով տեղեկատվություն գրգռման մասին, անմիջապես արձագանքում է։ Առաջանում է հազ, որն էլ գրգռման նկատմամբ հազային կենտրոնի ֆիզիոլոգիական ռեակցիան է։  

Հազը միայն ախտանիշ է, որը վկայում է օրգանիզմում ընթացող ախտաբանական գործընթացի մասին։ Ընդ որում, այդպիսի գործընթացը կարող է ինչպես շատ տաք օդի նկատմամբ անվնաս ռեակցիա լինել, այնպես էլ կապույտ հազի կամ ուռուցքային հիվանդության ախտանիշ լինել։  

Երեխայի կամ մեծահասակի հազը բուժելու համար անհրաժեշտ է, նախ, պարզել տհաճ ախտանիշի տեսակը։ Հակառակ դեպքում բարձր է սխալ բուժելու ռիսկը, ինչն կարող է բերել բարդությունների առաջացման։  

Այսպիսով, հազը կարող է լինել.

  • Չոր։ Այն անվանում են նաև ոչ պրոդուկտիվ։ Այսպիսի հազի ժամանակ խորխ չի անջատվում։  Այս ախտանիշը հիվանդին տանջում և հյուծում է։  Չոր հազին բնորոշ է կոկորդի խեղդող և կրծքավանդակի ուժգին ցավը։ Հազի այս տեսակը հաճախ առաջանում է  մրսածության սկզբնական շրջանում և նախորդում է թաց հազին։    
  • Թաց։ Հազի այս տեսակն անվանում են նաև պրոդուկտիվ։ Այն ուղեկցվում է խորխարտադրությամբ։ Լորձի արտազատման շնորհիվ ախտածին միկրոօրգանիզմները դուրս են բերվում շնչուղիներից։  Եթե հազի այս տեսակն առաջանում է չոր հազից հետո, ապա այն վկայում է հիվանդի ապաքինման սկզբի մասին։


Պայքարը հազի դեմ լիովին պայմանավորված է վերջինիս տեսակով։  Եթե պացիենտին տանջում է չոր հազը, ապա բուժումը պետք է ուղղված լինի այն թաց հազի վերածելու ուղղությամբ։ Թաց հազի դեպքում անհրաժեշտ են լորձը նոսրացնող և վերջինիս դուրս բերումը խթանող միջոցներ։   

Ինչո՞վ և ինչպե՞ս բուժել հազը


Կարևոր է ո՛չ միայն ճիշտ տարբերակել հազի տեսակը, այլ նաև պարզել տհաճ ախտանիշի առաջացման պատճառը։ Երբեմն դրա տակ թաքնված են լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են` բրոնխիալ ասթման, կապույտ հազը, տուբերկուլոզը և այլն։ Իհարկե, հաճախ խոսքը գնում է սովորական մրսածության մասին, սակայն դրանում լիովին համոզվելու համար ցանկալի է դիմել բժշկի։  

Հետևյալ ախտանիշներից գոնե մեկի առկայության դեպքում` անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի.

  • 2 շաբաթից ավելի տևող հազ, որի ինտենսիվությունը չի նվազում,
  • խորխը պարունակում է թարախ կամ արյան բծեր,
  • բացի հազից, առկա են շնչարգելության նշաններ, թոքերում լսվում են խզզոցներ, սուլոց, նկատվում է բնական շնչառության խանգարում,
  • հազն ուղեկցվում է կրծքավանդակում` ուժեղ ցավով,
  • հաչոցանման հազը տանջում է երեխային (հատկապես դա վտանգավոր է, եթե ծնողները երեխային չեն պատվաստել կապույտ հազի և դիֆտերիայի դեմ)։


Եթե չոր հազը երկար ժամանակ չի անցնում, ապա բուժում կարող է նշանակել միայն բժիշկը։ Ձգձգվող ախտանիշը կարող է ազդարարել օրգանիզմում առկա լուրջ խնդիրների կամ սխալ ընտրված բուժման մասին, որը կարող է բերել բարդությունների առաջացման։  

Բուժման ընդհանուր խորհուրդներ
Ապաքինումն արագացնելու համար անհրաժեշտ է հիվանդի համար հատուկ պայմաններ ստեղծել։

Բժիշկները խորհուրդ են տալիս

  • Օպտիմալ ջերմաստիճան։ Պետք է խուսափել հիվանդին չափազանց տաք շինության մեջ պահելուց (նույնիսկ, եթե հիվանդը երեխա է)։  Հիվանդի ապաքինումը զգալիորեն արդյունավետ է ընթանում, եթե սենյակում պահպանվում է +18°С-+22°С ջերմաստիճան։
  • Կանոնավոր խոնավացում։ Եթե հիվանդին տանջում է չոր հազը, ապա վերջինիս նվազեցմանը կարող է նպաստել օդի խոնավացումը։ Օպտիմալ է համարվում 50-70% խոնավությունը։ Այսպիսի օդը նպաստում է չոր հազի վերածմանը` պրոդուկտիվի։ Բացի այդ, խոնավ օդը նպաստում է մածուցիկ լորձի նոսրացմանը և հեշտացնում է վերջինիս դուրս բերումը, ինչն էլ օգնում է պայքարել թաց հազի դեմ։
  • Առատ հեղուկներ։ Հիվանդին խորհուրդ է տրվում առատ հեղուկներ ընդունել։  Օգտակար են բուսական թեյերը, մասուրի եփուկը, չրերից պատրաստված կոմպոտը։ Առատ հեղուկների ընդունումը նպաստում է նոպաների ուժգնության նվազմանը և օգնում է ավելի թեթև տանել հազը։ Բացի այդ, բավարար քանակությամբ հեղուկի ընդունման դեպքում զգալիորեն նվազում է օրգանիզմի ինտոքսիկացիան։ Այս ամենի շնորհիվ հաջողվում է խուսափել մրսածության տհաճ բարդություններից։
  • Ինհալյացիաներ։ Այսպիսի միջոցառումները կարելի է կատարել, միայն այն ժամանակ, երբ հիվանդը բարձր չի ջերմում։ Ինհալյացիայի նպատակով կիրառում են բուժական բույսեր կամ հատուկ դեղորայք։ Այսպիսի միջոցառումները փափկեցնում են կոկորդի լորձաթաղանթը, նվազեցնում հազի ինտենսիվությունը, լավացնում լորձի դուրս բերումը։ Մինչև 4 տարեկան երեխաներին ինհալյացիա չի կարելի։  


Ինչպե՞ս բուժել չոր հազը


Ինքնուրույն կարելի է պայքարել հազի դեմ միայն այն դեպքում, երբ այն սուր շնչական հիվանդության (ՍՇՀ) ախտանիշ է։ Իսկ եթե հազն առաջացել է լուրջ հիվանդության հետևանքով, ապա բուժումը պետք է նշանակի միայն բժիշկը։  

Դեղամիջոցներ


Չոր հազի դեմ պայքարի նպատակով բժիշկը կարող է նշանակել դեղորայքային բուժում։ Դեղի ընտրությունը պայմանավորված է հազի առաջացման պատճառով, տեսակով, հիվանդի վիճակով, տարիքով։ Այդ պատճառով բոլոր նշանակումները խիստ անհատական են։

Բուժման մեջ կարող են ներառվել

  • Հակահազային միջոցներ։ Այս միջոցներն ընկճում են հազային ռեֆլեքսը։  Սխալ կիրառման դեպքում դրանք կարող են շատ վտանգավոր լինել։ Դրանցից որոշները կարող են ընկճել շնչառությունը, բերել ընտելացման կամ առիթմիա առաջացնել։ Այդ պատճառով այս դեղորայքը պետք է ընդունել միայն բժշկի ցուցումով և մասնագետի կողմից նշանակված չափաբաժնով։ Չնայած հնարավոր կողմնակի ազդեցություններին՝ հենց հակահազային միջոցներն են օգնում տանջող կապույտ հազի ժամանակ։   
  • Մուկոլիտիկներ։ Այս միջոցները փոխում են խորխի կառուցվածքը, ոչ պրոդուկտիվ հազը վերածում  թաց հազի։   


Մուկոլիտիկների և հակահազային միջոցների համակցումը արգելված է։ Այն կարող է բերել լուրջ բարդությունների առաջացման. խորխի քանակի ավելացման, լորձի դուրս բերման դժավարեցման։

Մանկաբույժները հաճախ խորհուրդ են տալիս առանց ջերմության հաչոցանման հազը բուժել ինհալյացիաներով՝ դեղերի հետ համատեղ։ Այսպիսի համալիր բուժումը հնարավորություն է տալիս  արագ վերականգնել օրգանիզմը և վերացնել տհաճ ախտանիշները։

Հազը տհաճ ախտանիշ է, որը բնորոշ է բազմաթիվ հիվանդությունների։ Բուժման ճիշտ մարտավարության դեպքում ախտաբանությունն արագ և, հիմնականում, անհետ վերանում է։  

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am
Արտաքին շնչառության ֆունկցիա․ հարցազրույց թոքաբան, բրոնխոսկոպիստ Նարինե Մադունցի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ  ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։

ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...

Ախտորոշում
Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակի օրգանների ԿՏ. armeniamedicalcenter.am

Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...

Ախտորոշում
Շնչառական սուր անբավարարություն. armeniamedicalcenter.am
Շնչառական սուր անբավարարություն. armeniamedicalcenter.am

Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...

Շնչառական քրոնիկ անբավարարություն. armeniamedicalcenter.am
Շնչառական քրոնիկ անբավարարություն. armeniamedicalcenter.am

Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...

Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...

Պլևրիտ. armeniamedicalcenter.am
Պլևրիտ. armeniamedicalcenter.am

Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...

Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ֆիզիոթերապիան թոքաբանության ոլորտում. հարցազրույց Գոհար Ավետիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:

Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...

Ֆիզիոթերապիա
Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում. nairimed.com
Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում. nairimed.com

Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...

Թերապիա
Թոքերի հետազոտում. սպիրոմետրիա. armeniamedicalcenter.am
Թոքերի հետազոտում. սպիրոմետրիա. armeniamedicalcenter.am

Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է  թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...

Ախտորոշում
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. armeniamedicalcenter.am
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն. armeniamedicalcenter.am

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...

Հետազոտում ենք արտաքին շնչառության գործառույթը. nairimed.com
Հետազոտում ենք արտաքին շնչառության գործառույթը. nairimed.com

Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...

Ախտորոշում
Սպիրոգրաֆիայի իրականացման ցուցումները. erebunimed.com
Սպիրոգրաֆիայի իրականացման ցուցումները. erebunimed.com

Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...

Ախտորոշում
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am

Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...

Ալերգոլոգիա
Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրականացման կարգը. nairimed.com
Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրականացման կարգը. nairimed.com

Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ